Բուժում
Ի՞նչ է հոգեթերապիան
Մեզնից յուրաքանչյուրը յուրովի է լուծում իր կյանքի խնդիրները: Ոմանք փորձում են ինքնուրույն հաղթահարել դրանք, ոմանք էլ դիմում են բարեկամների կամ ընկերների օգնությանը:
Սակայն լինում են խնդիրներ, որոնց կարգավորման համար անհրաժեշտ է դիմել մասնագետի միջամտությանը: Այդ մասնագետները հոգեբաններն ու հոգեթերապևտներն են: Նրանց խնդիրն է բացահայտել այցելուի ներքին ռեսուրսներն ու խնդիրները, ինչպես նաև այն թաքնված հնարավորություններն ու հատկանիշները, որոնք անհրաժեշտ են խնդիրների հաղթահարման համար:
Հոգեթերապիան անձի ինքնաճանաչման և վարքի նոր ձևեր, հմտություններ յուրացնելու գործընթաց է: Այն նաև բուժման մեթոդ է, որն իրականացվում է խոսքի, հոգեբանական որոշ տեխնիկաների և անհրաժեշտության դեպքում`նաև դեղորայքի միջոցով:
Հոգեթերապիան առաջացել է բժշկության, հոգեբանության, հոգեբուժության, կլինիկական հոգեֆարմոկոլոգիայի, սոցիոլոգիայի հատման կետում: Այդ պատճառով մարդիկ հաճախ հոգեթերապևտին շփոթում են բժշկի, հոգեբանի, մանկավարժի կամ սոցիոլոգի հետ:
Այսօր հոգեթերապևտին դիմում են տարաբնույթ խնդիրներով`առողջական, անձնական, ընտանեկան, աշխատանքային, շփման և այլն:
Հոգեթերապևտն օգնում է այցելուին ելք տալ խնդիրների առկայության հետևանքով կուտակված հույզերին ու ապրումներին, վեր հանել պրոբլեմների իրական,խորքային պատճառները և գործուն միջոցներ առաջարկել այդ խնդիրների լուծման համար,ինչպես նաև հասնել նրան, որպեսզի այցելուն գիտակցի իր խնդիրների բնույթը, մոբիլիզացնի իր ներքին ուժերը և ջանքեր գործադրի այդ դժվարությունները հաղթահարելու համար:
Հոգեթերապևտը պետք է ունենա հետևյալ հատկանիշները.
Անկեղծություն. թերապևտի անկեղծությունը այցելուին օգնում է ավելի անկաշկանդ ու անկեղծ արտահայտել իր հուզերն ու մտքերը:
Այցելուի անձի անվերապահ ընդունում. ի տարբերություն նրանց, ովքեր հետաքրքրվածություն են դրսևորում միայն իրենց հետաքրքրող մարդկանց հանդեպ, հոգեթերապևտը անկողմնակալ է և ընդունում է այցելուինայնպիսին, ինչպիսին նա կա, նույինսկ եթե համաձայն չէ նրա ասածների կամ վարքի հետ:
Ապրումակցում (էմպատիա). այցելուի աչքերով աշխարհն ընկալելու ունակություն:
Տարբեր հոգետեխնիկաներ կիրառելիս հոգեթերապևտը պետք է հստակ գիտակցի, թե ինչ նպատակներ է հետապնդում տվյալ տեխնիկան և ինչպիսի փոփոխություններ այն կարող է առաջացնել այցելուի մոտ: Այդ նպատակով նա ինքն իրեն պետք է պատասխանի հետևալ հարցերին`
-
Ի՞նչ նպատակի եմ ձգտում հասնել,
-
ի՞նչու եմ ձգտում այդ նպատակին հասնել,
-
ինչպե՞ս եմ պատրաստվում դրան հասնել:
Հոգեթերապևտը պետք է գերազանց տիրապետի այն հոգետեխնիկաներին, որոնք նա պատրաստվում է կիրառել, հակառակ դեպքում այն կարող է ոչ միայն օգուտ չտալ, այև կարող է վնասել: Նա նաև պետք է խուսափի խորհուրդներ տալուց, քանի որ դա ոչ միայն հակասում է մասնագիտական էթիկայի կանոններին, այլ նաև այցելուին հոգեբանական կախվածության մեջ է դնում իրենից: Այդպես նա այցելուին զրկում է ինքնուրույնաբար որոշումներ կայացնելու հնարավորությունից և սեփական գործողությունների համար պատասխանատվություն ստանձնելուց: Դրանով իսկ կասեցվում է այցելուի հոգեբանական հասունացումը, որն էլ իրականում նրա խնդիրների լուծման միակ ուղին է: Թե՛ այցելուները, թե՛ մասնագետները պետք է հստակ գիտակցեն, որ սեփական խնդիրների հաղթահարումը ներքին գործընթաց է, որը տվյալ մարդուց բացի ոչ ոք չի կարող իրականացնել:
25.08.2013 Մեդ-Պրակտիկ
30.04.2015
Հարգելի Liana, մեր կայքի "Բժիշկներ" խորագրում կարող եք որոնում տալ ըստ մասնագիտության` հոգեբան կամ հոգեթերապևտ և ընտրել:
liana
21.04.2015
Կարդացեք նաև
Ստամոքս-աղիքային համակարգի (ՍԱՀ) վերին հատվածների որոշ հիվանդություններ առաջացնում են տարեր հատվածների լուսանցքի նեղացում, կամ լրիվ անանցանելիություն, որը սննդի ընդունումը և մարսումը դարձնում են անհնար...
24.09.2021
Հեմանգիոման անոթային ծագման բնածին բարորակ ուռուցք է, որը հանդիպում է նորածին երեխաների 10-12 տոկոսի մոտ: Այն կարող է մեծանալ, աճել, տարածվել, բայց բարեբախտաբար չարորակացում գործնականում չի լինում: Իհարկե սա չի նշանակում...
12.09.2019
Այսօր բջջային թերապիան նոր, արդեն ձևավորված բժշկական ուղղություն, որի հիմքում մարդկային օրգանիզմի ցողունային բջիջների վերականգնվելու հատկության կիրառումն է...
11.12.2018
Ցողունային բջիջների, դրանց պրակտիկ կիրառման, առանձնահատկությունների և բանկի առաջարկների մասին զրուցեցինք Բիոսթեմ ընկերության տնօրեն...
22.02.2018
Ռեֆլեքսոթերապիան (ակուպունկտուրա) արևելյան բժշկության հնագույն մեթոդներից է, որի հիմքում ընկած է մարդու մարմնի կառուցվածքի, տեղային նյարդային կենտրոնների տեղաբաշխման իմացությունը: Այն ունի մի շարք այլ...
07.03.2015
Ս.Վ. Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնում տեսողության շտկումը բացառիկ ֆեմտովարկյանային լազերի միջոցով, որը կանխատեսելի ճշգրտություն և անվտանգություն է...
10.02.2015
Երկարալիքային ինֆրակարմիր ճառագայթները մարդու աչքին անհասանելի արևային ճառագայթների սպեկտորի մասն են: Երկարալիքային ինֆրակարմիր ճառագայթներ համարվում են 4-ից մինչև 400 մկմ երկարությամբ ալիքները...
17.07.2014
Փորձագետները կարծում են, որ կրիոթերապիան՝ սառեցմամբ բուժումը, շագանակագեղձի քաղցկեղի որոշ դեպքերում կարող է քաղցկեղային բջիջների ոչնչացման բավականին արդյունավետ միջոց հանդիսանալ...
22.04.2014
2000-ականնների կեսերին ամենաթեժ քննարկվող բժշկական թեմաներից էին հետազոտությունները ցողունային բջիջների շրջանում: Այսօր ցողունային բջիջներից արդեն ավելի քիչ են խոսում, սակայն հետազոտությունները շարունակվում են...
09.04.2014
Ս.Վ.Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնն ունի տեսողության լազերային շտկման 8-ամյա փորձ: 2005 թ.-ից ի վեր մեր կենտրոնում իրագործվել են ավելի քան 4800 լազերային վիրահատություններ...
14.03.2014
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYhNkHO3' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ